Տուր դեպի Եգիպտոս

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Եգիպտոս տուրեր: Հանգիստ դեպի Եգիպտոս ո՞ր սեզոնին կազմակերպել



Եգիպտոս տուրեր կազմակերպելու հարմար ամիսը ընտրեք՝ ծանոթանալով ստորև

Եգիպտոս տուրեր կազմակերպելու հարմար ամիսը ընտրեք՝ ծանոթանալով ստորև տեղեկատվությանը:

Երկրի մեծ մասը գտնվում է չոր կլիմայական գոտում, ուստի Եգիպտոսում չկա բարձր կամ ցածր սեզոն հասկացություն։ Եղանակը կլոր տարի արևային է։ Երկրում գտնվելու լավագույն ժամանակը կախված է զբոսաշրջիկների հոսքից և՝ թե ինչպես եք տանում տապը։ Միջերկրականի ափին ավելի ցուրտ է, քան Կարմիր ծովի ափին։ Օդի ջերմաստիճանը միջինում տատանվում է +20°C-ից մինչև +35°C-ը, ուստի պետք է ինքներդ որոշում կայացնեք, թե երբ մեկնեք Եգիպտոս՝ ելնելով սեփական նախասիրություններից։


Եգիպտոսում ձմռանը հանգստանալու առանձնահատկությունները 
Եթե էքսկուրսիոն հանգիստ եք պլանավորում (Egiptos turer), ապա նախընտրությունը պետք է տալ ձմռան ամիսներին։ Եղանակը Եգիպտոսում ձմռանը, համեմատած ամռան ամիսների հետ, ցուրտ է։ Սակայն Կարմիր ծովի ափին կարելի է ոչ միայն հիանալի հանգստանալ և արևայրուք ստանալ, այլև՝ լողալ։

Աններելի է չտեսնել Քեոփսի բուրգը կամ Սֆինքսին։ Դրանով Եգիպտոսի տեսարժան վայրերը չեն ավարտվում։ Նրանց վեհությունը վայելելու համար անհրաժեշտ է պլանավորել հանգիստը Եգիպտոսում ձմռանը։

Էքսկուրսիոն հանգիստը Եգիպտոսում դեկտեմբերին լայն տարածում ունի։ Ձմռան առաջին ամսին օդի ջերմաստիճանը մի փոքր նվազում է և կարելի է հանգիստ տեղաշարժվել երկրի կենտրոնական շրջաններով։ Չնայած, որ երկրում օդի ջերմաստիճանը տատանվում է +18°C-ից մինչև +25°C, հարմարավետ և անմոռանալի հանգիստը դեկտեմբերին ձեզ համար ապահովված է։

Եթե վաղուց ուզում էիք ձմեռային հանգիստը անցկացնել տաք երկրում, սակայն տապ չեք կարողանում տանել, ապա հունվարին Եգիպտոս տուրերը (Egiptos turer) ձեզ հարմար կլինի։ Որպես կանոն, երկրում կլիմայական պայմանները բավականին չոր են, սակայն Եգիպտոսում հունվարին հանգստի ժամանակ օդի խոնավությունը բարձրանում է մինչև 70%՝ զբոսաշրջիկներին փրկելով անտանելի տապից։

Պլանավորելով Եգիպտոսում հանգիստը փետրվարին՝ պետք է հիշել, որ այդ ամիսը երկրում ամենացուրտն է։ Օդի ջերմաստիճանը ցերեկը տատանվում է +18°C-ից մինչև +25°C։ Գիշերը այն նվազում է մինչև +10°C։ Կարմիր ծովի ջրի ջերմաստիճանը չի բարձրանում +20°С-ից: Այնպես որ, եթե լողափնյա հանգիստը պլանավորում եք փետրվարին, մի սպասեք, որ բավականաչափ կլողաք և լավ արևայրուք կստանաք։ Ձմռան վերջին ամսվա գալուստով տարածված են այնպիսի զվարճություններ, ինչպիսիք են դայվինգը, ամենագնացներով զբոսանքները, ջիփերով մրցարշավները:


Եգիպտոսում գարնանը հանգստանալու առանձնահատկությունները
Գարունը հիանալի ժամանակ է, երբ Եգիպտոս մեկնել արժե ոչ միայն տեղական տեսարժան վայրերը և ճարտարապետական հուշարձանները ուսումնասիրելու համար, այլ նաև լողափնյա հանգստի և ջրային զանազան ակտիվ զվարճանքների համար։

Ինչ վերաբերում է եղանակին, ապա Եգիպտոսում գարնան սկզբին հնարավոր են ուժեղ հարավային քամիներ։ Դրանք անապատից մեծաքանակ ավազ են բերում։ Այնուամենայնիվ, տուրերը գարնանը մեծ պահանջարկ ունեն, որովհետև գները այդ ժամանակ նշանակալի ցածր են, քան հունվարին, նաև բացվում են հանգստի առավել մեծ հնարավորություններ։

Եթե պլանավորում եք տեղը տեղին արևայրվել և լողալ, ապա մարտին Egiptos turer ձեզ հարմար կլինեն։ Այդ ամիսը համարվում է բավականին արևոտ, սակայն տուրը մարտ ամսին կարող է “մռայլվել”, քանի որ եղանակը բավական քամոտ է և զով։ Հավանականություն կա հայտնվել ավազամրրիկի ճիրաններում։ Սակայն բնության այդ երևույթը, որպես կանոն, առաջանում է անապատում և Կարմիր ծովի ափի հայտնի լողափնյա հանգստավայրեր չի հասնում։ Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա, համեմատած ձմռան ամիսներին, այն բարձրանում է մինչև +27°C ցերեկը և մինչև +13°C՝ գիշերը։

Եգիպտոսում ապրիլ ամսին ցուրտ ցերեկները և գիշերները աստիճանաբար վերափոխվում են տաք, անգամ շոգ օրերի։ Միջինում օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև +27°C-30°C։ Գիշերային ժամերին ջերմաչափի սանդղակը բարձրանում է մինչև +18°C։
Ապրիլին տուր ամրագրելիս դեպի Եգիպտոս, հիշեք, որ այդ ժամանակ դեռ փչում են սառը քամիներ, ուստի առանց տաք վերնահագուստի արձակուրդ գնալ պետք չէ։

Մայիսին հանգիստը Եգիպտոսում համարվում է լավագույնը բոլոր չափանիշներով։ Այդ ամսվա գալուստով օդը ամբողջ երկրում տաքանում է մինչև +30°C-32°C։ Դա նշանակում է, որ լողափնյա տուրը Եգիպտոս հնարավոր է ոչ միայն Կարմիր ծովի, այլ նաև Միջերկրական ծովի ափին։ Ամբողջ ամսվա ընթացքում ձեզ սպասում է չոր և պարզ եղանակ։ Արևը ակտիվանում է, ուստի փողոցում երկար ժամանակ գտնվելու համար չմոռանաք գլխարկի և արևապաշտպան ակնոցների մասին։

Սովորաբար մայիս ամիսը համարվում է զբոսաշրջային սեզոնի սկիզբ, ուստի դեպի Եգիպտոս տուրերի գները մայիսին կլինեն ամառային ամիսների մակարդակին։


Եգիպտոսում հանգստի առանձնահատկությունները ամռանը
Եթե սիրում եք տապը, ապա ամառը ձեզ համար օպտիմալ սեզոն կդառնա Եգիպտոսում հանգստանալու համար։ Իսկ եթե պատրաստվում եք տուրի փոքր երեխաների հետ կամ ունեք առողջական որոշակի խնդիրներ, ապա Եգիպտոսում ամռան հանգստից պետք է հրաժարվեք։ Չնայած, որ օդի ջերմաստիճանը ամռանը պահպանվում է +33°C-36°C, այն առավել տանելի է, եթե պլանավորել եք հանգիստը ծովափին։ Այստեղ միշտ թարմացնող քամի է փչում և տապը չի զգացվում։

Եղանակը ամռանը Եգիպտոսում տարբերվում է կախված ընտրած հանգստավայրից։ Օրինակ, Շարմ էլ Շեյխում շատ շոգ կլինի և ոչ քամոտ, իսկ Հուրգադայում թեթև զեփյուռի շնորհիվ շոգը ավելի տանելի է։

Սիրո՞ւմ եք երկար ժամանակ գտնվել կիզիչ արևի տակ, ապա հանգիստը Եգիպտոսում հունիսին հենց այն է, ինչ ձեզ պետք է։ Օդի ջերմաստիճանը ցերեկը բարձրանում է մինչև +40°C, իսկ գիշերային ժամերին այդ ցուցանիշը նվազում է մինչև +26°C: Որպեսզի հունիս ամսին տապը չփչացնի ձեր տպավորությունները Եգիպտոսի տուրի մասին, պետք է ընտրել այնպիսի հանգստավայրեր, որոնք գտնվում են Կարմիր ծովի արևմտյան ափին։ Դրանց թվում են Հուրգադան, Էլ Գունան, Սաֆագան և այլն։ Այստեղ օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև +32°C, իսկ ծովային թեթև զեփյուռը անում է ամեն հնարավորը, որպեսզի շոգը լինի հեշտ տանելի:

Հուլիսին Եգիպտոս տուր պլանավորելուց առաջ հարկավոր է մի քանի անգամ լավ մտածել։ Չէ որ +40°C շոգին ոչ բոլորը կարող եմ դիմանալ։ Առանձին քաղաքներում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +46°C։
Եթե դեռ ձեզ մոտ ցանկություն մնաց կազմակերպել հանգիստ Եգիպտոսում հուլիսին, ապա ընտրեք երկրի ավելի զով հանգստավայրերը, ինչպիսիք են Շարմ էլ Շեյխը, Նուվեյբան կամ Դահաբը։ Այստեղ օդի ցերեկային ջերմաստիճանը +35°C-ից ավել չի բարձրանում։

Որպեսզի ամռանը հանգիստը չմռայլվի եղանակային պայմանների պատճառով, մի մոռացեք ձեզ հետ վերցնել բնական գործվածքից թեթև հագուստ, գլխարկ կամ գլխաշոր և արևապաշտպան միջոցներ։

Օգոստոսին հանգիստը Եգիպտոսում շատ շոգ կլինի։ Տպավորություն է ստեղծվում, որ շոգը դեռ նոր է սկսվում։ Օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +33°C, իսկ որոշ տեղերում՝ մինչև +40°C։ Այս ամսում այստեղ անձրև գրեթե չի լինում, և օգոստոսին տուրերը Եգիպտոսում կանցնեն անամպ։

Արևահարվելու հավանականությունը բավական մեծ է։ Որպեսզի հանգստից վատ տպավորություններ չմնան, չարժե գտնվել լողափին կամ բաց տարածությունում արևի ակտիվ ժամերին։


Եգիպտոսում հանգստի առավելությունները աշնանը
Աշնանը հանգիստը Եգիպտոսում մեծ տարածում ունի զբոսաշրջիկների շրջանում։ Մինչ ուղևորության մեկնելը անհրաժեշտ է հետաքրքրվել, թե ինչ եղանակ է Եգիպտոսում աշնանը:

Սեպտեմբերին ամառը դեռ շարունակվում է, սակայն օդի ջերմաստիճանը սկսում է աստիճանաբար նվազել։ Օդի ջերմաստիճանը պահպանվում է +30°C-35°C, ծովի ջուրն էլ "չի շտապում" սառչել։
Փորձառու ճանապարհորդների կարծիքով հանգիստը Եգիպտոսում սեպտեմբերին կարելի է համարել լավագույնը. այդ ժամանակ եղանակային պայմանները դառնում են ավելի բարեհաճ՝ հնարավորություն բացելով ինչպես լողափնյա, այնպես էլ էքսկուրսիոն հանգստի համար։ Աշնան առաջին ամսին անձրևները համարվում են հազվադեպ երևույթ:

Տուրերը նոյեմբերին մեծ պահանջարկ ունեն զբոսաշրջիկների շրջանում։ Աշնան վերջին ամսվա գալուստով Եգիպտոսում լողափնյա հանգստի շրջանը շարունակվում է՝ համեմատած հայտնի եվրոպական հանգստավայրերի հետ։ Օդի ցերեկային ջերմաստիճանը +33°C է, իսկ գիշերը այն նվազում է մինչև +15°C։ Հաշվի առնելով այդ՝ չմոռանաք ձեզ հետ վերցնել տաք հագուստ:

Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Եգիպտոս տուրեր հարցումն արա՛ այստեղ. Egiptos turer


Կիսվեք սոց. ցանցերում