Տուր դեպի Եգիպտոս
հարցում կատարեք այս հղումով
Եգիպտոս հանգիստ: Օգտակար խորհուրդներ
- Եգիպտոս հանգիստ (Egiptos hangist) ծրագրելիս, որպես հիմնական կողմնորոշիչ առանձնահատկություն, պետք է հաշվի առնել հյուրանոցի կարգը:
Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա հանգստավայրերում ափը հյուրանոցից հյուրանոց էականորեն չի տարբերվում: Գրեթե բոլոր լողափերը ծածկված են կորալներով, որոնք որոշակի խոչընդոտ են լողացողների համար: Կորալները Եգիպտոսում պահպանվում են պետության կողմից և, չնայած որ ափերը մասնավոր են, կորալները մաքրելը խստիվ արգելվում է:
Ուստի, ինչպես վերևում նշեցինք, կողմնորոշվել անհրաժեշտ է հյուրանոցի կարգով՝ աստղերի թվով: Եգիպտոս հանգիստ պլանավորելիս, Egiptos hangist ամրագրելիս` ընտրություն կատարեք 4 և 5 աստղերի միջև: Ցածր աստղ հյուրանոցներում ոչ միայն սնունդն է որակապես զիջում, կամ չկա անիմացիա կամ թույլ անիմացիոն ծրագրեր են, այլ նաև սպասարկումն է թերի, իսկ սենյակի սանհանգույցի մաքրությունն ու վերանորոգվածությունը Ձեր ինքնասիրությանը հասցված հարվածի ուժով դեռ երկար կմնան հիշողության մեջ:
- Ավելի թանկ են այն տաքսիները, որոնք անմիջապես հյուրանոցի շրջակայքում են տեղակայած, քան` գլխավոր ճանապարհի տաքսիները:
Մինչ տաքսի նստելը հարցրեք գինը. որպեսզի ուղևորության վերջում ֆանտաստիկ գին չասեն: Ցանկության դեպքում կարելի է նաև սակարկել հնչեցված գինը:
- Եգիպտացիները հանգստավայրերում անգամ մանր ծառայությունների համար միշտ թեյավճարի են սպասում, որը նրանք անվանում են բակշիշ:
- Հագուստի հարցում պետք է լինել զգույշ. հյուրանոցում կարող եք հագնել այն, ինչ ցանկանում եք, իսկ հյուրանոցից դուրս պետք է համեստ հագնվել, քանի որ մահմեդական եգիպտացիները բաց կամ կարճ զգեստով կանանց ուղղությամբ բազմանշանակ հայացքներ են գցում: Առանց տղամարդու հանգստացող կնոջ կարճ շրջազգեստը կդիտվի որպես հրավերքի ակնարկ:
- Ծարավը հագեցնել միայն խանութից գնված ջրով:
- Եգիպտոս հանգստի սկզբնական օրերին պարտադիր օգտագործել արևապաշտպան քսուկներ: Ծովափից գնելու դեպքում դրանք ավելի թանկ են, ուստի Հայաստանից նախօրոք գնեք:
- Եգիպտոսում խանութներն աշխատում են 2 հերթափոխով` 9:00 - 14:00 և 16:30 - 21:00, որոշ տեղերում՝ նույնիսկ մինչև 22:00-ն:
- Եգիպտոսում թանգարանների մեծ մասն աշխատում են ամռանը մինչ 16:00-ն, ձմռանը՝ 17:00-ն:
- Կորալներին դիպչել, առավել ևս կոտրել չի կարելի, հակառակ դեպքում մեծ տուգանքներ կվճարեք:
- Էքսկուրսիաների գնալուց խորհուրդ է տրվում վերցնել անձնագիրը:
- ՈՒղտ նստեք միայն էքսկուրսավարի մատնանշած վայրում: Պատահական ուղտապանը ձեզ սիրով կնստեցնի, իսկ իջեցնելու համար կլորիկ գումար կպահանջի:
Egiptos hangist վերաբերյալ հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Եգիպտոս հանգիստ հարցումն արա՛ այստեղ. Egiptos hangist gner