Տուր դեպի Եգիպտոս
հարցում կատարեք այս հղումով
Տուրեր դեպի Եգիպտոս ՙՙառողջ՚՚ արևայրուքի համար
Տուրեր դեպի Եգիպտոս (turer depi Egiptos) կազմակերպելիս չմոռանաք ակտիվորեն օգտվել արևապաշտպան քսուկներից, որպեսզի արևային այրվածքներ չստանաք:
Եգիպտոսում արևայրուք ճիշտ ՙՙընդունելու՚՚ և չայրվելու համար պարտադիր օգտագործեք արևապաշտպան քսուկներ: Նրանք պետք է լինեն ալֆա և բետա ճառագայթներից պաշտպանող (UVA և UVB ):
Արևապաշտպան քսուկ ընտրելուց առաջ ուսումնասիրեք պիտակը, որի վրա պետք է նշված լինի քսուկի SPF-ը (պաշտպանիչ գործոն) և տեղեկությունը ուլտրամանուշակագույն ճառագայթման A կամ B սպեկտրներից պաշտպանության մասին: Պաշտպանության լայն սպեկտրը նշանակում է, որ քսուկը պաշտպանում է ինչպես A տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այնպես էլ՝ B-ճառագայթներից:
A սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթները նպաստում են մաշկի վաղաժամ ծերացմանը, պիգմենտային լաքաների առաջացմանը, և՝ անգամ չարորակ նորագոյացությունների առաջացմանը: B-սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթները առաջացնում են մաշկի կարմրություն, արևային այրվածքներ և արևային ալերգիա:
Որքան մեծ է SPF գործոնը (պաշտպանիչ գործոն), այնքան լավ է քսուկը պաշտպանում արևից: Ավելի լավ է ձեզ հետ վերցնեք 2 տուբ քսուկ տարբեր պաշտպանության գործոններով և սկզբնական շրջանում օգտագործեք ավելի ուժեղը (պաշտպանության բարձր գործոնով. SPF-ինդեքսը մինչև 50), իսկ որոշ ժամանակ հետո՝ ավելի թույլը:
Առավել մեծ ուշադրություն դարձրեք երեխաներին: Մանկական մաշկը ավելի նուրբ է, քան մեծահասակներինը և ավելի արագ է ՙՙայրվում՚՚: Մանկական մաշկի համար խորհուրդ է տրվում օգտագործել 50-ից ոչ ցածր պաշտպանիչ գործոնով քսուկներ:
Արևային լոգանքից հետո անհրաժեշտ է ցնցուղ ընդունել և մարմնին արևայրուքից հետո նախատեսված խոնավեցնող լոսյոն քսել, իսկ դեմքին՝ դեմքի համար արևայրուքից հետո նախատեսված խոնավեցնող միջոց:
Ինչպես ճիշտ քսել արևապաշտպան քսուկը դեմքին և մարմնին
1. Քսեք արևապաշտպան քսուկը արևին դուրս գալուց 15-20 րոպե առաջ. այդ ժամանակը բավարար է, որ քիմիական ֆիլտրերը ներթափանցեն մաշկ և սկսեն գործել:
2. Մի տնտեսեք քսուկը: Մաշկաբանները պնդում են, որ ամբողջ մարմնի պաշտպանության համար հարկավոր է մոտավորապես 30գ քսուկ: Դեմքը, դեկոլտեի մասը և ուսերը պետք է ավելի խնամքով պաշտպանել. պահանջվում է մոտավորապես 1 ճաշի գդալ քսուք:
3. Թարմացրեք արևապաշտպան միջոցի շերտը յուրաքանչյուր 2 ժամը մեկ: Արևին 2 ժամ գտնվելուց հետո ցանկացած քսուկ հարկավոր է մաքրել մաշկից և նորից քսել: Ֆիզիկական ֆիլտրերը թույլ չեն տալիս, որ մաշկը շնչի, իսկ քիմիականները վտանգավոր են դառնում:
Ամեն անգամ լողալուց հետո կամ էլ վոլեյբոլ խաղալուց հետո (անպայման կքրտնեք) պետք է թարմացնել քսուկի շերտը:
Եթե անգամ չեք լողում՝ արևի տակ քրտնում եք: Իսկ խոնավությունը մաքրում է քսուկը: ՈՒստի ամենալավ միջոցները ջրակայուններն են:
Մի մոռացեք ուշադրություն դարձնել պահպանման ժամկետի վրա: Արևապաշտպան քսուկները սովորաբար կարելի է օգտագործել տուփի բացելուց հետո մոտավորապես 6 ամիս:
Որպեսզի այրվածք չստանաք, պահպանեք նախազգուշական տարրական միջոցառումները:
Turer depi Egiptos հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Տուրեր դեպի Եգիպտոս (turer depi Egiptos) հարցումն արա՛ այստեղ. Տուրեր դեպի Եգիպտոս