Տուր դեպի Եգիպտոս

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Տուր Եգիպտոս կազմակերպելիս խուսափեք անբարեխիղճ գիդերից



Տուր Եգիպտոս (tur Egiptos) ծրագրելիս սույն տեղեկատվությունն օգտակար կլինի:

Որպես կանոն,

Տուր Եգիպտոս (tur Egiptos) ծրագրելիս սույն տեղեկատվությունն օգտակար կլինի:

Որպես կանոն, Եգիպտոսում գիդերն աշխատում են ժամանակավոր աշխատանքային պայմանագրերով և անգամ տուրիստական ֆիրմայի հաստիքում գրանցված չեն:

Օդանավակայանում դիմավորող գիդերի (տուրլիդերներ) աշխատավարձը կախված է զբոսաշրջիկներին էքսկուրսիաներով գայթակղելու հմտությունից. նրանց հիմնական աշխատավարձը գոյանում է էքսկուրսիաների վաճառքից: Որպես կանոն, վաճառված էքսկուրսիաներից ստանում են 2,5% -ից մինչև 10%:

Գիդը պետք է կատարի վաճառքի պլանը: Միայն այդ դեպքում նա իրավունք ունի էքսկուրսիաներից ստանալ իր տոկոսը: Տուրլիդերների շարքում մնում են "լավագույններից լավագույնները", այսինքն նրանք, ովքեր անխղճորեն, ոտնակոխ անելով բոլոր սկզբունքները՝ կարողանում են զբոսաշրջիկից "փող պոկել": Իսկ էքսկուրսիաների գները տուրլիդերի մոտ ավելի թանկ են, քան մասնավոր էքսկուրսիոն գործակալություններում, որոնք տրամադրում են լրիվ նույն էքսկուրսիաները՝ բավականաչափ էժան:

Ի՞նչ է մնում անել "խեղճ" տուրլիդերներին: Իհարկե հնարել տարբեր ահասարսուռ պատմություններ և հնարքներ զբոսաշրջիկների համար, որպեսզի անտեղյակ նորեկներին պահեն իրենց կողքին, չարաշահեն "հների" վստահությունը:


Ամենատարածված խաբեությունները.

>> Հաշվառման մասին միֆը: Ժամանելիս՝ իբր դուք պետք է ոստիկանությունում հաշվառվեք, որպեսզի կարողանաք անարգել մեկնել էքսկուրսիաների: Եվ դա կարող է միայն ինքն անել՝ տուրլիդերը: Այդ նպատակով կփորձեն ձեզանից կորզել անձնագիրը: Ոչ մի դեպքում չտաք: Դա զբոսավարի ինքնագործունեությունն է. տուրօպերատորի հետ ոչ մի կապ չունի:
Ձեր փաստաթղթի կորչելու դեպքում ոչ մի կերպ չեք ապացուցի, որ տվել եք նրան, քանզի ոչ մի ստացական ոչ ոք ձեզ չի տալիս:

Եգիպտոսում զբոսաշրջիկներին ոստիկանությունում ոչ մի հաշվառման չեն վերցնում: Եվ դուք հանգիստ կարող եք մասնակցել ցանկացած էքսկուրսիայի:

>> Հաճախացել են դեպքերը, երբ տուրլիդերը պատմում է այն մասին, իբր վաուչերը հանդիսանում է անձնագրի պես մի բան: Հետո ձեզանից վերցնում է վաուչերը և վախեցնում, որ առանց վաուչերի չեք կարող քաղաք դուրս գալ, մեկնել էքսկուրսիաների, որ վաուչերը ստուգելու է ոստիկանությունը և այլն: Զառանցանք է:

>> "Քանի դեռ չեք գնել գոնե մեկ էքսկուրսիա, ձեր ապահովագրությունը չի սկսի գործել":
Ուշադիր կարդացեք ձեր ապահովագրական պոլիսը: Ոչ մի պարտադրանք էքսկուրսիա գնելու մասին (ապահովագրության գործելու վերաբերյալ) այնտեղ չի նկարագրվում:

>> "Եթե էքսկուրսիան գնել եք ոչ ձեր տուրօպերատորից, ապա ապահովագրական դեպքի ժամանակ ապահովագրությունը չի գործի":
Ապահովագրական ընկերութունը պարտավոր է օգնություն ցուցաբերել ապահովագրական դեպքի ժամանակ այն ծավալով, ինչը նշված է ապահովագրական պոլիսում: Տուրօպերատորը և նրանից էքսկուրսիա գնել/չգնելը այստեղ կապ չունի:

>> "Միայն մեզ՝ տուրօպերատորներիս մոտ կա էքսկուրսիաների անցկացման լիցենզիա":
Դե, հասկանում եք, որ դա սուտ է:

Զբոսաշրջիկը պարտավոր չէ էքսկուրսիաները գնել ընդունող օպերատորից:

Այստեղ թվարկեցինք հիմնական և ամենատարածված ստերը, որոնք ներկայացվում են դիմավորող գիդերի կողմից:
Տուր Եգիպտոս մեկնելով՝ թույլ մի տվեք Ձեզ խաբել:

Այլ խարդախությունների մասին կարդացեք այս էջում:

Tur Egiptos հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Tur Egiptos հարցումն արա՛ այստեղ. Տուր Եգիպտոս


Կիսվեք սոց. ցանցերում