Տուր դեպի Եգիպտոս
հարցում կատարեք այս հղումով
Կարմիր ծով մտնելիս և լողալիս ձեռք մի տվեք ծովային կենդանիներին
Կարմիր ծովում (Karmir cov) կա 1200 տեսակ ձուկ, 1000-ին մոտ անողնաշարավորների տեսակներ:
Այդ բազմազանության մեջ շատ են հանդիպում թունավոր տեսակները: Մենք պնդում ենք, որ պետք չէ ձեռք տալ որևէ ձկան կամ այլ ծովային կենդանու:
Լսել ե՞ք թունավոր ֆուձի-ձկան մասին, որին Ճապոնիայում կտրատում ու եփում են հատուկ դասընթաց անցած խոհարարները: Խոհարարի մի սխալ և ռեստորանի հաճախորդը մահանում է այդ ձկան թույնից: Կարմիր ծովում լողում է նրա "մոտ բարեկամը": Լուսանկարը՝ վերևում: Այդ ձկնիկը չի թվում վտանգավոր, սակայն մերկ ձեռքերով դիպչելուց հետո հնարավոր է չհասցնել ջրից դուրս գալ:
Եգիպտոս ծովում սրա ավելի կամ պակաս թունավոր "կոլեգաներից" էլի կան: Տեսակների քանակն այստեղ այնքան շատ է, որ մասնագետ-կենսաբանները դժվարությամբ են կարողանում դրանք տարբերել: Ի՞նչ ասենք ոչ մասնագետներս:
Կարմիր ծովի ձկնիկները իսկապես գեղեցիկ են: Ինչու՞ դրանց ձեռք տալ: Զմայլվեք տարածության վրա:
Պետք չէ դրանցից վախենալ և ծով չմտնել: Եթե չփորձեք "փոքրիկներին" դիպչել՝ իրենք, որպես կանոն, չեն մոտենա:
Հիշեք նաև, որ ծովային բնակիչների հետ նման հանդիպումների տխուր հետևանքները չեն ծածկվում զբոսաշրջային բժշկական ապահովագրությամբ:
Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Տուրերի հարցումն արա՛ այստեղ. Karmir cov