Տուր դեպի Եգիպտոս
հարցում կատարեք այս հղումով
Եգիպտոս ծով չմտնեք մայրամուտից հետո
Կարմիր ծովում (Karmir tsov) ջուրը բավական թափանցիկ է, իսկ ստորջրյա աշխարհը՝ չափազանց հարուստ. այստեղ կտեսնեք և՛ տարատեսակ գունագեղ ձկնիկներ, և՛ գեղեցիկ կորալներ:
Որոշ զբոսաշրջիկներ հատուկ կերակրում են ձկներին, որպեսզի նրանք վտառներով հավաքվեն, և հնարավորություն լինի նրանց տեսնել մոտ տարածությունից: Սակայն չարժե այդպես անել:
Բացի այն, որ սպառնում է 1000 դոլարի չափով տուգանք, նաև կերը մոտ է բերում ոչ միայն անվնաս ձկնիկներին, այլ նաև՝ վտանգավորներին: Օրինակներից մեկը՝ ձուկ-վիրաբույժը. նրա լողակները սուր են՝ ինչպես ածելին: Թունավոր ձկնատեսակներն էլ քիչ չեն:
Եգիպտական օրենքներով արգելվում է լողալ Կարմիր ծովում (Karmir tsov) մայրամուտից հետո. ցերեկը գիշատիչ ձկները և ծովային ոզնիները հանգստանում են խորքում, իսկ մութն ընկնելուն պես գիշատիչները դուրս են գալիս ծովի մակերես՝ որսի, իսկ ոզնիները դուրս են գալիս ափ: Կորալներն էլ մութ ժամանակ չեն երևում, և կվնասվեք՝ դրանց սուր եզրերին դիպչելով:
Լողավազաններում ևս արգելվում է լողալ գիշերը. լողավազանները քիմիական նյութերով ֆիլտրերով մաքրում (դեզինֆեկցիա) են անցնում:
Տեղեկացնենք նաև, որ արգելված ժամերին (մայրամուտից հետո) ծովում ստացած վնասվածքները տուրիստական բժշկական ապահովագրությունը չի ծածկում:
Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Եգիպտոս ծով տուրերի հարցումն արա՛ այստեղ. Karmir tsov turer