Տուր դեպի Եգիպտոս

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Տուր դեպի Եգիպտոս մեկնելիս հուշանվերի խանութում սակարկելու հնարը հաշվի առեք



Տուր դեպի Եգիպտոս (tur depi Egiptos) ծրագրելիս շատերը պլանավորում են հանգստավայրից

Տուր դեպի Եգիպտոս (tur depi Egiptos) ծրագրելիս շատերը պլանավորում են հանգստավայրից հուշանվերներ բերել:
Եգիպտոսում հուշանվեր գնելու հետևյալ 3 սցենարներն ենք տարբերակում՝ հիմք ընդունելով մեր և մեր հաճախորդների փորձը: 

<1>
Մտնում եք առաջին իսկ հանդիպած կրպակը, գնում այն, ինչ ձեզ պետք է՝ չսակարկելով: Ձեզ գին ՙՙկկրակեն՚՚, Դուք կվճարեք և ազատ կլինեք մեկ րոպեից:

Արդյունք. ժամանակը տնտեսեցիք, սակայն բավականին շատ ավելին վճարեցիք: Որպես ՙՙպարգև՚՚ ստացաք վաճառողի արհամարհանքը մի չնչին մարդու հանդեպ, ով անգամ սակարկել չգիտի:

Սակարկելը արևելյան մշակույթում յուրատեսակ սովորույթ է: Եթե գնում ես կատարում առանց սակարկելու կամ կարճատև սակարկումից հետո, ապա հնարավոր է արժանանաս վաճառողի արհամարհական հայացքին. այո, սակարկելը պարտադիր է: Ավանդույթ է: Դա պարտադիր ՙՙխաղացվող՚՚ ՙՙխաղ՚՚ է:


<2>
Մտնում եք կրպակ, ընտրում ապրանքը և սակարկում մինչ կձանձրանաք: Սկզբնական գինը կրկին կլինի ՙՙկրակած՚՚, կես ժամից գինը կընկնի 50%-ով, 1 ժամ հետո խանութից դուրս կգաք հուշանվերով՝ վճարած սկզբնական գնից 70% զեղչով:

Արդյունք. գումար տնտեսեցիք, սակայն ժամանակ կորցրեցիք:


<3>
Փնտրում եք հաստատագրված (ֆիքսված) գներով խանութներ: Դրանք շատ են Շարմ էլ Շեյխում, սակայն Հուրգադայում էլ բարդ չէ գտնել: Այնտեղ Ձեզ հետ չեն սակարկի. յուրաքանչյուր հուշանվերի տակ գնապիտակ փակցված կլինի: Միևնույն կատուն, կամ բզեզը, կամ այլ հուշանվեր կգնեք պիտակին նշված գնով մեկ րոպեում:

Արդյունք. տնտեսեցիք ժամանակը և շատ գումար չկորցրեցիք: 

Ո՞ր սցենարն եք նախընտրում:

Tur depi Egiptos հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Տուր դեպի Եգիպտոս հարցումն արա՛ այստեղ. Tur depi Egiptos


Կիսվեք սոց. ցանցերում