Տուր դեպի Եգիպտոս
հարցում կատարեք այս հղումով
Հայաստան Եգիպտոս տուր փաթեթ ամրագրողին չէ միայն, որ կհետաքրքրի

Հավանաբար չգտնվի մեկը, ով իրեն հարց տված չլինի, թե «որո՞նք են ինքնաթիռում լավագույն տեղերը»: Այս հոդվածում կտեղեկացնենք:
Թռիչքից առաջ գրանցվելիս կարող են հարցնել, թե որտեղ եք ցանկանում նստել: Եթե այդ մասին չեն հարցրել, ապա ասեք ինքներդ: Տեղերի առկայության պարագայում ձեզ չեն մերժի: Հնարավորությունը մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր օդանավակայան են ժամանում ավելի վաղ` գրանցման հենց սկզբից:
Բացի դրանից, շատ ավիաընկերություններ առաջարկում են check-in օնլայն ծառայությունը, այսինքն՝ ավիաընկերության կայքում նախնական գրանցում (Հայաստանից Եգիպտոս թռիչքին, ցավոք, օնլայն check-in-ի հնարավորություն չկա): Սովորաբար նման հնարավորություն ընձեռվում է թռիչքից մեկ օր առաջ, մինչդեռ որոշ ավիափոխադրողներ թույլատրում են դա անել ավելի վաղ. ավիատոմսը գնելուց անմիջապես հետո:
Կարևոր է իմանալ այս կամ այն նստելատեղի առավելությունները և թերությունները:
Տեղի ընտրությունը կախված է ձեր տոմսի կարգից: Ընտրությունը, ինչպես գիտեք, պետք է կատարել միայն ձեր կարգի նստելատեղերի սահմաններում:
Առաջին և բիզնես կարգերը միշտ գտնվում են սրահի սկզբում: Ահա և դուք կմտածեք, որ պետք է ընտրել տեղեր առջևում, բիզնես կարգին ավելի մոտ մասերում:
Համաձայն վիճակագրության` մարդկանց գրեթե կեսը նախընտրում է նստել ինքնաթիռի քթի հատվածում, մնացածը` մեջտեղում կամ վերջում: Ուղևորների ¼-ը նախընտրում են նստել միջանցքի մոտ, մնացածը գերադասում են պատուհանը: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:
Պատուհան, թե միջանցք
Եթե դուք թռչում եք առաջին անգամ կամ սիրում եք գեղեցիկ տեսարաններ, ապա պատուհանի մոտ նստելը ձեզ համար իդեալական կթվա: Օրվա լուսավոր կեսին ամպերի միջից կարելի է դիտել շքեղ բնապատկերներ: Տեղանքից կախված` գեղեցիկ կարող են երևալ լեռները, լճերը, գետերը և ծովերը:
Թռիչքի ժամանակ Երկրագնդի օբյեկտները դժվար են տարբերվում, սակայն լեռնագագաթները ամպերի հետ մեկտեղ "նկարում են գեղեցիկ նկարներ": Գիշերային ժամերին տպավորիչ են մեծ քաղաքները հազարավոր լույսերով:
Պատուհանի մոտ նստելը կգրավի նաև ընթերցողներին, քանզի այն ապահովում է հավելյալ լուսավորություն: Եթե ցանկանում եք մի լավ քնել թռիչքի ընթացքում, ապա այստեղ ձեզ ոչ ոք չի խանգարի:
Միջանցքին մոտ նստելը կգրավի անհանգիստ ուղևորներին: Յուրաքանչյուր պահի կարելի է ոտքի կանգնել և քայլել: Բացի դրանից, եթե այս կամ այն հանգամանքից դրդված պետք է հաճախ օգտվեք սանհանգույցից, ապա ավելի լավ է դա անել առանց հարևանին անհանգստացնելու:
Հաճախ միջանցքի մոտ նստում են այն մարդիկ, ովքեր շտապում են և ցանկանում են վայրէջքից հետո առաջինը դուրս գալ ինքնաթիռից:
Եթե դուք բարձրահասակ եք, ապա հենց այստեղ կարող եք ազատ երկարացնել ձեր ոտքերը:
**
Երկար ոտքեր ունեցողներին հարմարավետ կլինեն նաև վթարային ելքերի մոտ գտնվող աթոռները: Նման տեղերի դիմաց բացակայում են այլ աթոռները: Սակայն նման տեղերը հասանելի չեն մեծահասակների կամ երեխաների հետ թռչող ուղևորների համար: Ավիաընկերությունները ձգտում են այստեղ նստեցնել երիտասարդ և ակտիվ մարդկանց, ովքեր կկարողանան ճիշտ գործել էքստրեմալ իրավիճակներում:
**
Ամենից քիչ պահանջված են մեջտեղի աթոռները: Այստեղ կա երկու կողմից անդադար զրուցող ուղևորների առկայության մեծ հավանականություն:
Այս աթոռները նպաստավոր են այն մարդկանց համար, ովքեր վախենում են թռչել: Այլ մարդկանց միջև նստելը կարող է հանգստացնել: Բացի դրանից, կարելի է պատկերացնել զվարճանքի այգում որևէ ատրակցիոն:
Ինքնաթիռի քթային հատվածը
Ինքնաթիռի սրահի առաջնամասում հարմարավետությունը որոշվում է երկու գործոնով: Ինքնաթիռի կառուցվածքից ելնելով. նրա առաջնամասն ավելի լայն է, իսկ դա նշանակում է, որ աթոռների հեռավորությունն ավելի մեծ է: Բացի դրանից, քթային հատվածում ավելի քիչ է լսվում շարժիչի ձայնը:
Առավելություններին կարելի է ավելացնել, որ նախաճաշի, ճաշի, ընթրիքի ժամանակ առաջինը սպասարկվում են նրանք, ովքեր նստած են առաջնամասում, իսկ հետնամասում նստածները պետք է երկար սպասեն:
Առջևի աթոռները նաև հնարավորություն են տալիս դուրս գալ ինքնաթիռից վայրէջքից անմիջապես հետո:
Սակայն նստատեղերի հեռավորությունը հանգեցնում է փոքրիկ երեխաների "օրորոցների" առկայությանը: Եթե դուք այստեղ նստեք, ապա ձեր ամբողջ թռիչքը կարող է ուղեկցվել երեխաների լացի ձայնով:
Ինքնաթիռի թևերի հատվածը
Ամենից առաջ հարկ է նշել այս մասի հիմնական առավելությունը՝ տուրբուլենտության ժամանակ նվազագույն ցնցում: Թևերի պրոեկցիան ինքնաթիռի ամենակայուն հատվածն է:
Այս մասի տեղերը ամենից շատ համապատասխան են չափազանց զգայուն մարդկանց: Եթե դուք վախենում եք բարձրությունից կամ տառապում եք "աերոֆոբիայով" (ինքնաթիռով թռչելու վախ), ապա թևերի մոտ նստելը նվազեցնում է վախը:
Ինքնաթիռի պոչային հատվածը
Պոչային հատվածի գլխավոր առավելությունը այն է, որ սրահի ոչ լիակատար բեռնվածության դեպքում մեծ է այս հատվածում ազատ տեղերի առկայության հնարավորությունը: Այդ պատճառով կարող եք ազատ նստել՝ օգտագործելով մի քանի աթոռներ: Երբեմն նույնիսկ կարող եք քնել դրանց վրա:
Երբ ինքնաթիռը իրականացնում է կտրուկ շրջադարձեր, դա ամենից քիչն են զգում վերջում նստողները: Հետևաբար, դա ևս առավելություն է:
Եթե շատ եք մտածում ձեր անվտանգության մասին, ապա կարող ենք ասել, որ վիճակագրությունը փաստում է՝ արտակարգ վայրէջքի կամ անկման ժամանակ ինքնաթիռի ամենաանվտանգ գոտին համարվում է պոչը:
Այժմ՝ թերությունների մասին:
Ինքնաթիռի կառուցվածքից ելնելով` հետևամասում տեղերն ավելի քիչ են, հետևաբար շարքերն ավելի նեղ են:
Անկասկած, թերություն է նաև շարժիչի ամենաբարձր աղմուկը և տուրբուլենտության ամենամեծ ցնցումները:
Սակայն եթե աղմուկը ձեր համար այդքան էլ կարևոր չէ, առավելություն կարող է թվալ սանհանգույցի մոտ լինելը: Կարելի է նույնիսկ նստած տեղից հետևել հերթին: 😆
Իհարկե ցանկալի է չհայտնվել ամենավերջին աթոռին, քանզի այդ աթոռների հենակները բացվելու հնարավորություն չեն ունենա: Երկար թռիչքների ժամանակ դա կարող է խաղալ բավականին մեծ դեր: Նման աթոռներ կարող են լինել նաև վթարային ելքերի մոտ:
***
Եթե, այնուամենայնիվ, ինքնաթիռ բարձրանալիս հասկանաք, որ ձեզ լավագույն տեղը բաժին չի ընկել, ապա բոլոր ուղևորների սրահ բարձրանալուց հետո կարող եք փնտրել ազատ աթոռներ կամ դիմել ուղեկցորդուհիներին: Boarding completed հայտարարությունից հետո սովորաբար մի քանի րոպե ժամանակ են տալիս նստելու համար: Կարող եք այդ ժամանակ արագորեն փնտրել ազատ աթոռներ: Ուղեկցորդուհուն կարող եք կանչել այն դեպքում, երբ մոտակայքում ազատ աթոռ չեք գտնում:
Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Հայաստան Եգիպտոս տուր փաթեթի հարցումն արա՛ այստեղ. www.Egiptos.am