Տուր դեպի Եգիպտոս

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Հուրգադա տուր: Բուրգերի համալիրի շուրջը չլուսանկարվեք անծանոթի օգնությամբ



Հուրգադա տուր (Hurghada tur) գնելիս հնարավորություն ունեք այցելել տեսարժան վայրեր: Շարմ էլ

Հուրգադա տուր (Hurghada tur) գնելիս հնարավորություն ունեք այցելել տեսարժան վայրեր: Շարմ էլ Շեյխից ևս հնարավոր է տեսարժան վայր հասնել, սակայն բացառապես օդային կամ ջրային ճանապարհներով, քանի որ հանրահայտ վայրեր ցամաքային ուղով հասնելու համար օր կպահանջվի: Իսկ դա (օդով կամ ջրով) զգալի կթանկացնի էքսկուրսիայի գինը, կամ կկորցնեք հանգստի համար նախատեսված ժամերը (ցամաքով): ՈՒստի բուրգեր, Լուքսոր և այլ պատմական վայրեր հասնելը մատչելի է Հուրգադայից (տուրեր Հուրգադա):

Եթե որոշել եք Հուրգադայում հանգստի ընթացքում այցելել Կահիրե՝ բուրգերը տեսնելու, ապա ծանոթացեք ստորև տեղեկատվությանը:

Հուրգադա տուրեր մեկնածները գիտեն, որ բուրգերի համալիրի շուրջը, բացի զբոսաշրջիկներից, շրջում է առևտրականների և ուղտերով տեղացիների բազմություն, և նրանցից յուրաքանչյուրը փորձելու է Ձեզ հարկադրաբար վաճառել որևէ հուշանվեր կամ էլ պարտադրել զբոսանք ուղտի վրա։

Ընդ որում, նրանք բոլորը շատ համառ են: Նրանցից գլուխն ազատելու լավագույն միջոցը զրույցներին ու առաջարկներին ընդհանրապես չարձագանքելն է: Հակառակ դեպքում՝ էլ ձեզնից պոկ չեն գա։

Անգամ անվնաս թվացող օգնելու առաջարկի համար, օրինակ, ՙՙտվեք ձեզ լուսանկարեմ բուրգերի ֆոնին՚՚, նրանք ձեզնից վճար կուզեն (հիմնականում լուսանկարելուց հետո), հակառակ դեպքում՝ սպառնում են չվերադարձնել ֆոտոապարատը (նման դեպքի ականատես եղել ենք):

ՈՒղտերի զբոսանքի թեման առանձին զրույց է: Տուրեր Հուրգադա և Շարմ էլ Շեյխ մեկնողները հաճախ կարող են լսել․ ՙՙՆստիր՝ անվճար ման ածեմ՚՚ կամ էլ. ՙՙԸնդամենը մեկ դոլարով ման ածեմ՚՚: Զբոսանքի վերջում լսում ես. ՙՙԱնվճար է միայն ուղտի վրա նստելը, իսկ իջնելն արժե 10 դոլար՚՚։

Արդեն տեղեկացված եք ու չեք սխալվի:

Բարի հանգիստ:

Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Հուրգադա տուրերի (Hurghada tur) հարցումն արա՛ այստեղ. Հուրգադա տուր


Կիսվեք սոց. ցանցերում