Տուր դեպի Եգիպտոս

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Տուր փաթեթներ Եգիպտոս գնեցիք: Իսկ ինտերնետի մասին մտածե՞լ եք:



Տուր փաթեթներ դեպի Եգիպտոս (tur patetner Egiptos) ամրագրելիս նաև հոգացեք տեղում ինտերնետ

Տուր փաթեթներ դեպի Եգիպտոս (tur patetner Egiptos) ամրագրելիս նաև հոգացեք տեղում ինտերնետ հասանելիության մասին: Օրինակ, Եգիպտոսից հարազատների հետ տեսազանգ անելը հաճելի պահեր կպարգևի բոլորիդ:

Հարգելի ընթերցող, պատրաստել ենք կարևոր տեղեկատվություն:

Wi-Fi, թե՝ SIM
Եգիպտոսում օդանավակայանում ուղեբեռը վերցնելուց հետո, հաջորդը ինչ ցանկալի է անել՝ գնել տեղական ՍԻՄ քարտ։

Եթե ի սկզբանե մտադիր եք հույսը դնել հյուրանոցի Wi-Fi-ի վրա, ապա կտխրեցնենք. հաճախ անվճար Wi-Fi կա միայն լոբբիում, բայց ահա նրա արագությունը տակավին «դանդաղություն» է։ 5 աստղ հյուրանոցի լոբբիում ինտերնետի արագությունը կարող է կազմել ընդամենը 0․08 Mbit/վրկ։ Մաքսիմում ինչի համար այն կբավարարի՝ տարբեր մեսենջերներում տեքստային հաղորդագրություններ ուղարկելն է, իսկ ահա ձայնային հաղորդագրությունների և որակյալ տեսազանգերի մասին միանգամից մոռացեք, սոցկայքերում գործողությունների մասին՝ ևս։ Ինտերնետը Եգիպտոսի հյուրանոցներում, որպես կանոն, շատ վատն է՝ անկախ աստղերի քանակից։

Ձեզ կարող են առաջարկել վճարովի Wi-Fi միանգամից համարում և, հնարավոր է, լինի ընդունելի արագություն, սակայն այդ ինտերնետի գինը կլինի շատ ավելի բարձր, քան տեղական SIM քարտինը։
Հյուրանոցներում առաջարկում են վճարովի Wi-Fi ժամավճարով կամ օրական տարիֆով, երբ գները կարող են տատանվել ժամը 2$ կամ էլ՝ օրական 5$։ 

Եգիպտոսում բջջային օպերատորները երեքն են. Vodafon, Orange, Etisalat։

Ըստ արագության և գնի՝ նրանք, պլյուս-մինուս, միևնույնն են, սակայն տրաֆիկի հաշվարկով կան որոշակի նրբություններ:
Օրինակ՝ Orange օպերատորը ՍԻՄ քարտը գնելիս «ասում է», որ որոշակի գումարի դիմաց կստանաք, օրինակ, 20 գիգաբայթ տրաֆիկ, սակայն տրամադրում է ոչ թե 20000 մեգաբայթ, այլ 20000 յունիթ: 1 մեգաբայթը Dragon apps-ի համար (Facebook, WhatsApp, Instagram, Twitter, Snapchat և մի քանի այլ հավելվածներ) հաշվարկվում է որպես 1 յունիթ։ Իսկ եթե օգտագործում եք Youtube կամ որևէ այլ կայք, ապա տրաֆիկի 1 մեգաբայթը հաշվարկվում է որպես 2 յունիթ, հետևաբար՝ փաստացի ստանում եք ավելի քիչ տրաֆիկ (եթե նայել եք Youtube, ապա 20 գիգաբայթից ստացել եք միայն 10-ը), քան խոստացված էր։

Մեր սեփական փորձի հիման վրա՝ օպերատորներին կդասակարգեինք հետևյալ հաջորդականությամբ. Vodafon, Etisalat, Orange:

Օրինակ, Vodafon-ի մեկնարկային փաթեթը ներառում է 10 գիգաբայթ տրաֆիկ 14$-ով։ Vodafon-ի 10 գիգաբայթը հենց 10 գիգաբայթ է, այլ ոչ՝ յունիթ:

***
Վերոնշյալին գումարած՝ SIM քարտով դուք ազատ եք ձեր տեղաշարժերում, իսկ հյուրանոցային Wi-Fi-ով կապված կլինեք տեղին։

Բարի հանգիստ:

Տուր փաթեթներ դեպի Եգիպտոս (Tur patetner Egiptos) ամրագրելիս հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Tur patetner Egiptos հարցումն արա՛ այստեղ. Տուր փաթեթներ դեպի Եգիպտոս


Կիսվեք սոց. ցանցերում