Տուր դեպի Եգիպտոս
հարցում կատարեք այս հղումով
ՈՒղևորություն դեպի Եգիպտոս՝ առանց առողջական խնդիրների
ՈՒղևորություն Եգիպտոս (uxevorutyun depi Egiptos) ծրագրելիս տեղեկացեք ոչ հազվադեպ հանդիպող վտանգի մասին:
Թունավորման դեպքերը Եգիպտոսում զբոսաշրջիկների շրջանում տեղի են ունենում շատ հաճախ։ Մեծամասամբ հենց զբոսաշրջիկներն են այդպիսի դեպքերի պատճառը։
Նրանք հաճախ all inclusive ռեստորանից վերցնում են սնունդը իրենց սենյակ կամ լողավազանի մոտ։ Հետո մոռանում են ուտել։ Շոգ կլիմայի պայմաններում ախտածին միկրոօրգանիզմները շատ արագ են բազմանում՝ սնունդը շատ արագ փչանում է։ Մոտ 6 ժամ անց սնունդը կարող է դառնալ վտանգավոր։
ՈՒղևորություն դեպի Եգիպտոս (uxevorutyun Egiptos) կազմակերպելիս հիշեք կանոնը՝ կա՛մ կերեք միանգամից, կա՛մ դեն նետեք։ Իսկ ավելի լավ է ընդհանրապես սնունդ չվերցնել ռեստորանից, եթե չկա դրա խիստ անհրաժեշտությունը։
Եգիպտոսի քաղաքներում շատ են սթրիթ-ֆուդերը և փոքր մատչելի սրճարաններն ու ռեստորանները։ Հիշեք կանոնը՝ երբեք մի կերեք այդպիսի սրճարաններում մսով կամ բանջարեղենով սնունդ։ Եգիպտական սթրիթ-ֆուդերում թունավորման դեպքերը տեղի են ունենում շատ հաճախ և հաճախ էլ՝ մահվան ելքով։
Եգիպտոս ուղևորությունից առողջ վերադառնալու ևս մեկ խորհուրդ ունենք:
Գաղտնիք չէ, որ սեղանի սպասքը և ափսեները ռեստորաններում ոչ պատշաճ են լվացվում։ Դա անզեն աչքով նկատելի է։
Եթե հետևեք եվրոպացիներին՝ անգլիացիներին, ֆրանսիացիներին, գերմանացիներին, ապա կնկատեք նրանց մոլի սովորությունը հակասեպտիկ անձեռոցիկներով սրբել այն ամենը, ինչը հնարավոր է։ Նրանք սրբում են ափսեն, պատառաքաղը, դանակը, գդալը և նոր միայն սկսում ուտել։ Դա վատ միտք չէ: Նրանցից օրինակ է պետք վերցնել։
Պատառաքաղ և գդալ ձեզ հետ Եգիպտոս վերցնել խորհուրդ չենք տալիս, որովհետև Եգիպտոսում հյուրանոցի all inclusive ռեստորանի սպասարկող անձնակազմը շատ է սիրում վերցնել գդալները և պատառաքաղները՝ նույնիսկ չհարցնելով ձեզ՝ արդյոք կարելի դա անել։ 99% հավանականությամբ ընթացքում կզրկվեք ձեր անձնական պատառաքաղից և գդալից (մեր մի քանի հաճախորդներ կիսվել են մեզ հետ իրենց դառը փորձով)։
Հակաբակտերիալ անձեռոցիկներով սեղանի սպասքը սրբելը շատ լավ գաղափար է, ինչը կնվազեցնի ձեր թունավորման հավանականությունը։
Եգիպտոսում ջրից մարսողական խնդիրներ չունենալու մասին գրել ենք այս հոդվածում:
Բարի հանգիստ:
ՈՒղևորություն Եգիպտոս հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Uxevorutyun depi Egiptos հարցումն արա՛ այստեղ. ՈՒղևորություն դեպի Եգիպտոս