Տուր դեպի Եգիպտոս

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Ճամփորդություն Եգիպտոս all inclusive: Վճարովի մինիբար



Ճամփորդություն Եգիպտոս ամրագրելով՝ եթե մեկնում եք հյուրանոց all inclusive համակարգով,

Ճամփորդություն Եգիպտոս ամրագրելով՝ եթե մեկնում եք հյուրանոց all inclusive համակարգով, իրավամբ կարծում եք, որ զովացուցիչ ըմպելիքները և տեղական արտադրության ալկոհոլային խմիչքները ներառված են արժեքի մեջ։

Հյուրանոցային համարի սառնարանում տեսնում եք տեղական արտադրության Stela կամ Sakkara սառը գարեջուր։ Դուք հաստատ գիտեք, որ դա տեղական արտադրության գարեջուր է, և այն պետք է ներառված լինի all inclusive-ի մեջ։

Սենյակը սպասարկող անձնակազմը պատրաստակամորեն ավելացնում է նոր շշեր՝ խմած շշերի փոխարեն, և կյանքը հիասքանչ է թվում, քանի որ հյուրանոցի տարածքի բարի մոտ գնալու կարիք չկա։

Հյուրանոցից մեկնելիս ձեզ հաշիվ են ներկայացնում։ Պարզվում է, որ մինի-բարի ամբողջ պարունակությունը վճարովի է։

Ճամփորդություն դեպի Եգիպտոս կազմակերպելիս հիշեք, որ խաբեությունը մինի-բարի վճարովի լինելու փաստը չէ, այլ դրա պարունակության արժեքը։ Եգիպտական մեկ շիշ գարեջրի համար պահանջում են մոտավորապես 5 դոլար, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանում դրա որակին։

Ցավոք, Եգիպտոսում չկա ոչ մի օրենք, որը կսահմանի «all inclusive» հասկացությունը։ Յուրաքանչյուր հյուրանոց սահմանում է «all inclusive»-ի ծառայությունների ցանկն ինքնուրույն՝ այն առավելագույնս համապատասխանացնելով միջազգային «all inclusive» հասկացությանը։

Եզրակացություն. միշտ նախօրոք հետաքրքրվեք, թե ներառվա՞ծ է արդյոք ծառայությունը «all inclusive»-ի մեջ, թե ոչ։ Եվ դա վերաբերում է ոչ միայն մինի-բարին, այլ բոլոր ծառայություններին ընդհանրապես:

Բարի հանգիստ:

Ճամփորդություն Եգիպտոս-ի հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Ճամփորդություն դեպի Եգիպտոս հարցումն արա՛ այստեղ. Ճամփորդություն Եգիպտոս


Կիսվեք սոց. ցանցերում