Տուր դեպի Եգիպտոս
հարցում կատարեք այս հղումով
Տուրեր Եգիպտոս: Պարտադիր թեյավճար
Տուրեր Եգիպտոս (turer Egiptos) մեկնելիս պատրաստ եղեք առնչվել մանր ու մեծ ծառայությունների համար թեյավճար տալու մշակույթին:
Բակշիշ (թեյավճար) տալ «պահանջվում» է համարյա ամեն տեղ:
Ձեզնից բակշիշ կուզեն ճանապարհը հուշելու, տեսարժան վայրը ավելի հարմար տեղից դիտելու խորհրդի (սեփական փորձով գիտենք), գետին ընկած ձեր իրը բարձրացնելու, ձեր ֆոտոխցիկով ձեզ լուսանկարելու և սովորական թվացող այլ մանր ծառայությունների համար:
Ֆինանսական հարաբերությունների այդպիսի ձևը տարածված է եգիպտացիների միջև ոչ պակաս, քան զբոսաշրջիկների հետ շփվելիս։
Սննդի կետում սպասարկման համար ակնկալվող ՊԱՐՏԱԴԻՐ թեյավճարը քննարկման ենթակա էլ չէ:
Բակշիշ կարելի է տալ հաճախակի, սակայն՝ քիչ։ Ավելի լավ է սահմանափակվել 30 պիաստրով կամ 1 ֆունտով այն դեպքում, երբ սպասարկումը իրոք դրան արժանի է։
Բակշիշ տալու և վերցնելու մշակույթը իհարկե ճնշող ազդեցություն է ունենում զբոսաշրջիկներիս վրա, սակայն պետք է հասկանալ, որ դա Եգիպտոսում արմատավորված և հայաստանցիներիս համար խորթ բարքերից մեկն է:
Բակշիշ ակնկալելու երևույթին կհանդիպեք նաև Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի երկրներում:
Եվ ամենագլխավորը՝ հիշեք, որ տալ կամ չտալ թեյավճար (բակշիշ)՝ ձեր իրավունքն է։
Կահիրեում, Հուրգադայում, Շարմ էլ Շեյխում ձեր վրա ճնշող ազդեցություն կունենա նաև դրամ մուրողների առատությունը:
Ամենուրեք հանդիպող մուրացկանները ամենից հաճախ «գործի գիտակներ» են և նրանցից ազատվել բավականին բարդ է։ Տեղի բարքերը չեն քննադատում «վաստակի» այդ տեսակը, ուստի նրանց գործունեության համար սահմանափակումներ չկան։
Կպչուն մուրացկաններից ազատվելու ամենահեշտ միջոցը՝ չարձագանքել նրանց, իսկ եթե նրանք ագրեսիվություն են ցուցաբերում, ապա դիմեք զբոսավարին կամ զբոսաշրջության ոստիկանությանը։
Տուրեր Եգիպտոս ( turer Egiptos ) վերաբերյալ հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Տուրեր Եգիպտոս հարցումն արա՛ այստեղ. turer Egiptos