Տուր դեպի Եգիպտոս
հարցում կատարեք այս հղումով
Շարմ Էլ Շեյխ, թե Շարմ Էշ Շեյխ
Տուրեր դեպի Շարմ Էլ Շեյխ (turer depi Sharm el Sheikh) կազմակերպելիս ստորև տեղեկատվությունը ձեր համար պրակտիկ նշանակություն չի ունենա, սակայն որոշակի հետաքրքրություն կներկայացնի:
Շարմ Էլ Շեյխ անվանումը այնքան տարածված սխալ է, որ բոլորը դրան արդեն սովորել են։ Այդ քաղաքը ճիշտ է անվանել Շարմ–էշ/աշ-Շեյխ, առանց մեջտեղում որևէ Էլ–ի։ Այդ ինչպե՞ս, եթե անգլերեն տառադարձությամբ հանգստավայրը անվանվում է Sharm El Sheikh՝ հենց այդ նույն El-ով։
Բանն այն է, որ արաբերենում «ալ» («էլ») մասնիկը բոլոր բառերից առաջ նույն կերպ է գրվում, սակայն արտասանվում է՝ կախված նրանից, թե որ տառերն են հաջորդում այդ մասնիկին։ Եթե դրանք «լուսնային տառեր» են, ապա հոդը կարտասանվի «ալ», օրինակ, ալ-Ջազիրա։ Իսկ եթե տառերը «արևային» են, ապա «լ»-ն չի արտասանվում, իսկ նրան հաջորդող տառը կրկնվում է։ Ինչպես, օրինակ, ողջույնի դեպքում. «աս-սալամ-ալեյքում» (գրվում է՝ ալ-սալամ)։ «Շ»-ն նույնպես արևային տառերի շարքից է, ուստի քաղաքի անվանումը ճիշտ է արտասանել Շարմ-Աշ-Շեյխ կամ Շարմ-Էշ-Շեյխ։
Շարմ Էլ Շեյխ սխալ արտասանությունը մեզ է հասել լատինական գրելաձևից։
Տուրեր Շարմ Էլ Շեյխ վերաբերյալ հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Տուրեր դեպի Շարմ Էլ Շեյխ. հարցումն արա՛ այստեղ. turer depi Sharm el Sheikh