Տուր դեպի Եգիպտոս

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Նոր Տարին Եգիպտոսում: Եղանակը



Նոր Տարվա բոլոր ուղղություններից ամենապահանջվածը Եգիպտոսն է։ Դրա համար կան պատճառներ.

Նոր Տարվա բոլոր ուղղություններից ամենապահանջվածը Եգիպտոսն է։ Դրա համար կան պատճառներ. տուրի ոչ թանկ արժեք, կարճատև թռիչք, հիասքանչ եղանակ ծովափնյա հանգստի համար։

Ընտրելով՝ որտեղ հանգստանալ Նոր Տարուն, շատ զբոսաշրջիկներ, իհարկե, կցանկանան տոնը անցկացնել տաք երկրում, որպեսզի իրենց "պարգևատրեն" տաք ծովով և արևով՝ ձմռանը։ ՈՒստի հարց է ծագում՝ կարելի է՞ Եգիպտոսում լողալ Նոր Տարուն, և ի՞նչ եղանակ է հանգստավայրերում։

Դեկտեմբերի վերջին օրերին եղանակը եգիպտական հանգստավայրերում համարյա իդեալական է։ Ընդհանրապես, ձմեռը Կարմիր Ծովում տուրիստական սեզոնի պիկն է: Սառնամանիքի և ձյան մասին այստեղ երբեք չեն լսել, սակայն չկա նաև հուլիսյան տապը։ Այդ ժամանակ սառը քամիների և ավազե մրրիկների ժամանակաշրջանը դեռ չի սկսվել: Ցերեկը օդի ջերմաստիճանը՝ 18°-23°, ջրինը՝ 22°, ինչը ջուրը զովացնում է, սակայն հարմար է լողալու համար։
Եթե հանգիստը պլանավորում եք երեխաների հետ, ընտրեք տաքացվող լողավազաններով հյուրանոցներ, որոնք Եգիպտոսում քիչ չեն։ Մանկական լողավազաններում օրվա ընթացքում պահպանվում է մինչև 28° ջերմաստիճանի մակարդակը։

2022թ.-ի Նոր Տարին Եգիպտոսում (Nor Tarin Egiptosum) նաև չի փչանա անձրևներով։ Տարածաշրջանը բավական չոր է տարվա բոլոր եղանակներին։ Բավական է ասել, որ դեկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում տեղումների մակարդակը հանգստավայրում չի գերազանցում 1-2 միլիմետրը։

Միակ խնդիրը ուժեղացող արևելյան քամիներն են։ Որպեսզի Nor Tarin Egiptosum դիմավորեք լավագույն եղանակին, խորհուրդ ենք տալիս ընտրել հյուրանոցներ քամիներից զուրկ ծովածոցերում (հարցրեք տուրիստական ընկերությունում):

Իսկ ահա արևը մնում է ակտիվ, այնպես որ արևայրուքը ապահովված կլինի։ Նոր Տարին Եգիպտոսում ծովափնյա հանգստի համար արևապաշտպան քսուկը ցանկալի է։

Արժե հաշվի առնել, որ մայրամուտից հետո օդի ջերմաստիճանը նվազում է 20°-ից, ուստի երեկոյան հարկավոր կլինի երկարաթև հագուստ։

Եգիպտոսում Նոր Տարուն առավելապես տաք հանգստավայրը Շարմ-Էլ-Շեյխն է։

Եգիպտոս Նոր Տարի հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Nor Tarin Egiptosum. տուրերի հարցումն արա՛ այստեղ. Եգիպտոս Նոր Տարի


Կիսվեք սոց. ցանցերում