Տուր դեպի Եգիպտոս

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Թեժ տուր Եգիպտոս՝ ԱՆԵՔՍ համարներով



Թեժ տուր Եգիպտոս կազմակերպելիս տեղեկացված եղեք Անեքս սենյակների մասին: Այս համարների

Թեժ տուր Եգիպտոս կազմակերպելիս տեղեկացված եղեք Անեքս սենյակների մասին: Այս համարների մասին մեր հայրենակիցներից շատերը չգիտեն:

ROH (Run of the House)/ANNEX room համարն ավելի էժան արժե: Անեքսներն ավելի հին համարներ են ոչ գլխավոր (հիմնականում!) մասնաշենքում։

Տարբեր հյուրանոցներում Անեքս անվան տակ տարբեր տեղակայում է ենթադրվում: Դա կարող է լինել լրացուցիչ մասնաշենք նույն տարածքում կամ մասնաշենք, որը ճանապարհի մյուս կողմում է գտնվում (որևէ նախկին հյուրանոց, որը որպես մասնաշենք գնվել է այլ հյուրանոցի կողմից) կամ հյուրանոցի անձնակազմի համար նախկին մասնաշենք, որը վերափոխվել է զբոսաշրջիկների համար նախատեսված համարների:

Հազվադեպ է լինում, երբ Անեքս մասնաշենքը/համարը ինչ-որ պատշաճ և նոր տեղ է: Սովորաբար այն անպետք մի բան է:

Որպես կանոն՝ դրանք համարներ են ստանդարտից ավելի փոքր չափսերով, չունեն պատշգամբ, գտնվում են մասնաշենքի անկյունային մասերում, երբեմն՝ առանց պատուհանի կամ շատ փոքր պատուհանով, գտնվում են հյուրանոցի տարածքից առանձին (օրինակ, երկրորդ գծում, ճանապարհի մյուս կողմում), գտնվում են անհարմար տեղում (լողափից, ընդունարանից, ռեստորանից, լողավազանից հեռու):

Ադմինիստրացիան զբոսաշրջիկին չի երաշխավորում պատուհանից որևէ կոնկրետ տեսարան, մասնաշենքի կամ սենյակի որևէ կոնկրետ տեղակայում:

Այնտեղ հին, "թափթփված" կահույք է, հատակի հնամաշ ծածկույթ, հին սանտեխնիկա, անհասկանալի զզվելի հոտ, որին հարմարվել հնարավոր չէ:

Նախքան հյուրանոց ամրագրելը կարդացեք արձագանքները կոնկրետ հյուրանոցի մասին կամ հետևեք տուրիստական ընկերության մասնագետի խորհուրդներին:

Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:

~ Թեժ տուր Եգիպտոս հարցումն արա՛ այստեղ. տուր Եգիպտոս


Կիսվեք սոց. ցանցերում