Տուր դեպի Եգիպտոս
հարցում կատարեք այս հղումով
Տուրեր Եգիպտոսում մեկնելիս ջրի մասին մի մոռացեք
Տուրեր Եգիպտոսում (turer Egiptosum) ամրագրելիս ոչ բոլոր տուրիստական ընկերություններն են պարզաբանում զբոսաշրջիկների հիմնական սխալները:
Սա զբոսաշրջիկների շրջանում ամենահաճախ հանդիպող սխալներից է:
Սովորում են հյուրանոցի All Inclusive-ին և մոռանում, որ էքսկուրսիայի ժամանակ ոչ մի All Inclusive չկա:
Էքսկուրսիայի ավտոբուսները չեն կանգնում խանութների մոտ, որպեսզի հնարավոր լինի գնել խմելու և ուտելու որևէ բան: Առաջինն ու ամենակարևորը, որ մեր զբոսաշրջիկները մոռանում են վերցնել՝ ջուրն է: Շատ տխուր է իրավիճակը, երբ այդպիսի մոռացկոտ զբոսաշրջիկները ավտոբուսում սկսում են ջուր "մուրալ"։ Եզրակացություն. անպայման ձեզ հետ վերցրեք ջրի պաշար:
Ստիպված չեք լինի ամբողջ ժամանակ այդ ջուրը ձեզ հետ տանել. կարող եք այն թողնել ավտոբուսում: Խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում վերցնել ոչ թե մեկ մեծ շիշ, այլ մի քանի փոքր։ Այդպես ավելի հարմար է տանել ջուրը ավտոբուսից դուրս:
Եթե էքսկուրսիան ենթադրում է երկար ուղևորություն, ապա վերցրեք "թեթև" ուտելիք: Իհարկե, արգելված է սնունդ վերցնել All Inclusive ռեստորանից: Բայց մեկ-երկու բուտերբրոդ միշտ էլ կարելի է վերցնել, հատկապես եթե ադմինիստրատորին քաղաքավարի բացատրեք, որ դրանք վերցնում եք էքսկուրսիայի համար: Անգամ որոշ դեպքերում (օրինակ, երբ էքսկուրսիան հյուրանոցից եք գնել) ձեզ սննդի հարուստ պաշար կտրամադրեն:
Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ 055 007 493 հեռախոսահամարով:
~ Տուրեր Եգիպտոսում հարցումն արա՛ այստեղ. turer Egiptosum